05-11-2015 14:39

Համեստությունը ուժի ու հայրենասիրության մեծագույն դրսևորումն է

Ինձ՝ իբրև անկախ լրագրողի, միշտ հետաքրքրել է հետևել այս կամ այն մարդու գործունեությանը: Սովորական մարդկանց, կամ պաշտոնյաների: Մեր օրերում դժվար է ասել այն՝ ինչ մտածում ես, քանի որ շուրջն այնքան կեղծիք կա, որ այդ խավարում լույսի մի շող տեսնելը՝ հեշտ չէ:
Հայաստան կատարած այցիս ժամանակ հանդիպում եղավ հասարակական-ազգային շարժման ներկայացուցիչներից մեկի հետ, և քանի որ հանդիպումը նախապես պլանավորված ու ֆորմալ էր, հանդիպումից առաջ որոշեցի պատրաստվել և ուսումնասիրել նրա գործունեությունը:

Հետաքրքիր կենսագրություն է. մտածեցի ես: Հետո, հանդիպելով մի վիդեո-հարցազրուցի, որն իմ հայաստանյան գործընկերներն են անցկացրել նրա հետ, ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ իմ գործընկերները աշխատում են նախապես պատրաստած հարցերով և նրանց համար մեծ հաշվով հետաքրքիր չէ, թե ինչպես դրանց կպատասխանի զրուցակիցը: Ինձ համար պարզելով որոշ հարցեր, գնացի հանդիպման:

Հանդիպումս «Հայ արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանի հետ էր: Տեղեկացնեմ նաև, որ «Հայ արծիվներ»-ի կազմում կա ավելի քան 45.000 մարդ և այն ունի 300 մասնաճյուղ:


Պարոն Աարյանի գլխավորությամբ «Արծիվները» իրականացրել են մոտ 550 հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառում:
Ու չնայած այն ահռելի աշխատանքին, որ կատարում է «Հայ արծիվներ» կազմակերպությունը՝ սփյուռքում նրա մասին քչերը գիտեն: Խնդիրն այն է, որ մեր հասարակությունը տրվում է քարոզչության, որը ոչ մի աղերս չունի մեր ազգի մշակութային արժեքների հետ:


Ծանոթանալով Խաչիկ Ասրյանի հետ, մի կողմից հանգստացած շունչ քաշեցի, քանի որ հանդիպել էի ուժեղ ոգով համախոհի ու նպատակասլաց հայկական «արծվի», ով պատրաստ է պաշտպանել ու առաջ տանել հայ ազգի շահերը, իսկ մյուս կողմից, ես տխրեցի այն կորցրած ժամանակի համար, որը մենք բաց ենք թողել՝ մինչ «Արծիվներին» ճանաչելը:


Ավելի քան 20 տարի ապրելով Մոսկվայում, ես բացի Ռուսաստանի հայերի միությունից (ՌՀՄ), ոչ մի այլ բանի մասին չէի լսել, և սա այն պարագայում, երբ այդ կազմկերպությունը վաղուց արդեն իրեն սպառել է, վարկաբեկվել է հայ հասարակության աչքերում, քանի որ այս տարիների ընթացքում զբաղվել է ինչով ասես, բացի՝ օտար ափերում գտնվող իր հայրենակիցներին ազգային մշակութային հարստությունը փոխանցելուց:
Տարբեր տեղեկությունների համաձայն, որոնց տիրապետում է ոչ միայն News.gisher-ի խմբագրությունը, ՌՀՄ-ն շատ հեռու է Ռուսաստանի հայերի պաշտպանը լինելուց:
Իմ կարծիքով անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի և այլ երկրների հայկական համայնքների համախմբումը: Զարգացնել ու առաջ տանել մեր մշակույթը, որպեսզի մեր հայկական մշակույթը չուծացվի և չտարրալուծվի: Հենց այսպիսի հայացքների կրող է պարոն Ասրյանը: «Հայկական արծիվներ» ՀԿ-ն մեր հնարավորությունն է հայ մնալ ոչ միայն արյամբ, այլ նաև էությամբ:

Հանդիսանալով Ծաղկաձորում անցած և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած « Լավագույն սպորտային ընտանիք 2015» միջոցառման պատասխանատու, պարոն Ասրյանը non stop ռեժիմով մանրակրկիտ և երկարատև աշխատանքի շնորհիվ փայլուն ձևով կատարեց իր առաջ դրված խնդիրը:
Ինձ սիրալիրորեն պատիվ արեցին հետևել մարզումներին և հանդիսության փորձերին, ու չնայած իմ փորձառու լինելուն, ես հաճելիորեն զարմացա Խաչիկ Ասրյանի կազմակերպչական որակներով:
2000 ընտանիք ողջ Հայաստանից, ինչպես մի մարմին, առանց որևէ թերության այնպես ցուցադրեցին հանդիսավոր շքերթը, ասես նրանց հետ պարապել էին 2 տարի:
Այսպիսով, ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ասրյանին և « Հայ արծիվներ» կազմակերպությանը այն հույսի ու հավատի համար, որ ներշնչեցին ինձ իմ ազգի ապագայի հանդեպ:

 

Մինասյան Ս.