Բավ է պառակտվել
27-03-2015 08:50

Մահացած զինվորը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սամվել Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ավելի վաղ gisher.news-ն հայտնել էր, որ նախօրեին 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը