Բավ է պառակտվել
04-02-2015 16:00

Ոստիկանությունում մահացած 81-ամյա տատիկը Լենինգրադի շրջափակման զոհ էր

Գողության համար ոստիկանություն բերման ենթարկված և մահացած Պետերբուրգի 81-ամյա բնակչուհին Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Լենինգրադի շրջափակման զոհերից էր եղել: Այդ մասին հայտնել է «Շրջափակված Լենինգրադի բնակիչներ» ՀԿ-ի նախագահ Էմմա Լեշինան: Նրա խոսքով՝ ոչ ոք չէր նկատել, որ 81-ամյա կինը գողություն անի: Ճիշտ է, վերջերս նա փոքր ինչ ցրված էր և նրա խոսքը անհոդաբաշխ էր: Հիշեցնենք, որ տարեց կնոջը կասկածել էին երեք տուփ կարագի գողության մեջ: Խանութի թիկնազորը ոստիկանություն էր կանչել: Ոստիկանության բաժնում թոշակառու տատիկը իրեն վատէր զգացել, և բժիշկները չկարողացան նրան փրկել: