Բավ է պառակտվել
19-01-2015 16:44

Մահացել է 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը

Մահացել է հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը:

Այս առնչությամբ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է. «Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Չնայած տեղի եւ արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատեւ, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան: ՀՀ առողջապահության նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում»:

Ավելի վաղ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողներին հայտնել էր, որ իրենք երեկ լուրջ քննարկել են իրավիճակը եւ միանշանակ արձանագրվել է, որ երեխան այս պահին տեղափոխման ենթակա չէ: «Նույնիսկ առաջին հարկ իջեցնելը կարող է ճակատագրական լինել»,-ասել էր նա: