Բավ է պառակտվել
05-11-2014 14:11

Մահացել է Վլադիմիր Մովսիսյանը

Այսօր կյանքի 81-րդ տարում մահացել է Վլադիմիր Մովսիսյանը։ Վ. Մովսիսյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել թե խորհրդային տարիներին, թե նորանկախ Հայաստանում։

Նա ծանր հիվանդ էր:

2012 թվականից ի վեր ղեկավարում էր ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը:

1959-1967թթ. աշխատել է ՀԽՍՀ Կալինինոյի, Կիրովականի և Ստեփանավանի շրջանների գյուղատնտեսության արտադրական վարչություններում, որպես գլխավոր անասնաբույծ։ 1978-1984թթ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալն էր: 1984-1990թթ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր:

1986-1988թթ. ՀԽՍՀ պետական ագրոարդյունաբերական կոմիտեի նախագահը, իսկ 1988-1990թթ. Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ: 1990թ. հունվարից արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ: 1991թ. դեկտեմբերից – 1996թ. ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ:

1996թ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: 1996-1999թթ. ՀՀ Գյուղատնտեսության նախարար: 1999-2004թթ. ՀՀ վարչապետի խորհրդական: 2004 թվականից ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն: 2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի անդամ: 2012 թվականից ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ: