Բավ է պառակտվել
09-11-2015 09:08

Մահացել է ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանըվ

Նոյեմբերի 7-ի՝ լույս 8-ի գիշերը երկարատև հիվանդությունից հետո մահացել է ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանը:մ «Հետք» թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանը, ով զբաղվում էր Սողոմոն Քոչարյանի գործով, ասել է, որ գիշերը ժամը 2-ին իրեն զանգահարել է Սողոմոնի մայրը և տեղեկացրել մահվան մասին:
Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ: Հոկտեմբերի 22-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը պատժի հետագա կրումը կանցկացնի ազատության մեջ:

Սողոմոն Քոչարյանը Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, հետախույզ է, 1995թ. մահապատժի է դատապարտվել Իրանի քաղաքացի Փուր Միրզա-Բեկի սպանության համար: 2003թ-ին ՀՀ Նախագահի հրամանագրով այդ դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։