Բավ է պառակտվել
16-06-2015 19:06

Քըրք Քըրքորյանը մահացել է

98 տարեկան հասակում մահացել է արմատներով հայ, աշխարհում հայտնի միլիարդատեր Քըրք Քրքորյանը:  Քըրքորյանը մահացել է հունիսի 15-ին, Քլարկ Դոմունթում: Մահվան պատճառների մասին, սակայն, լրատվամիջոցին չեն հայտնել: Քըրքորյանը խոշոր գործարար էր, ուներ ավիաուղիներ, խաղատներ Նեվադայում, Հոլիվուդում՝ ստուդիաներ: Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականին։ Սերում է 1890-ին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր Forbes ըկերության 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլլիարդ ամերիկյան դոլլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Քըրքորյանին շնորհվել է Հայասատանի Հանրապետության բարձրագույն կոչում՝ Հայաստանի ազգային հերոս։