Բավ է պառակտվել
30-05-2016 11:24

Ղարաբաղում զինծառայող է հանկարծամահ եղել

Պաշտպանության բանակի զորամասերից մեկի կրակային դիրքում զինծառայող է հանկարծամահ եղել

Մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ.-ին ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: