Բավ է պառակտվել
28-03-2015 09:01

Ցեղասպանության տարելիցի առիթով Գլենդելի դպրոցական խորհուրդը բանաձև է ընդունել

Կալիֆորնիական Գլենդել քաղաքի դպրոցական միացյալ խորհուրդը միաձայն ընդունել է «Հիշելով Հայոց ցեղասպանությունն ու հաստատելով լավագույն աշխարհը» անվանումով բանաձեւը, որում 2015 թվականի ապրիլը հայտարարվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշանավորման ամիս:  Բանաձեւում ներկայացվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմական անդրադարձը, ինչպես նաեւ Թուրքիայի հանրապետությանն ուղղված կոչ է հնչում՝ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստերն ու աշխատել արդար որոշման ուղղությամբ: Փաստաթղթում նշվում է նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո ամերիկյան մարդասիրական ջանքերի մասին, ինչպես նաեւ հաղորդվում, որ Գլենդելի դպրոցական միացյալ խորհուրդն այսուհետ եւս շարունակելու է ռեսուրսներ տրամադրել՝ Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնական ծրագրերի աջակցության նպատակով: