Բավ է պառակտվել
26-03-2015 12:38

Մարզահամերգային համալիրը վերածվեց ՊՈԱԿ-ի

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Ինչպես նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մեկ շաբաթվա ընթացքում ՊՆ-ն պետք է հաստատի ՊՈԱԿ-ի կանոնադրությունը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրագրվել է ՀՀ, քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող 10,411,911.0 հազ. դրամ (ձեռք բերման արժեք) անշարժ գույքը՝ բաղկացած 46335.7 քառ. մետր մարզամշակութային կենտրոնից, 40.0 և 50.0 քառ. մետր օժանդակ շինություններից, 2800.0 քառ. մետր ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քառ. մետր ջրավազանից և 9,559587 հեկտար սեփական հողամասից: Մարզահամերգային համալիրը կառավարության որոշմամբ պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: ՄՀՀ-ում կանցկացվեն մշակութային, մարզական, սոցիալական, կրթական և այլ միջոցառումներ: