Բավ է պառակտվել
13-08-2015 12:36

Մարզահամերգային համալիրը վաճառվեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Պաշտպանության նախարարությանն հաշվեկռշին գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ–ին: Օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն դոլար է: Կառավարությունը միաժամանակ որոշեց հավանություն տալ ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ -ի ներդրումային ծրագրին, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով լուծարել Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ընկերությունը նպատակ ունի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ձեռք բերման և հարակից տարածքի կառուցապատման միջոցով իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր: Մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:  Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում: Ծրագրով ընդհանուր ներդրումները գերազանցելու են 100 մլն ԱՄՆ դոլարը: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են օտարերկրյա պետություններից: Ծրագիրը կապահովի առնվազն 250 նոր աշխատատեղ: