Բավ է պառակտվել
25-06-2016 11:44

ՌԴ ՔԿ մեղադրանք է առաջադրել Կարելիայում երեխաների զոհվելու գործով ձերբակալվածներին

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սյամոզերոյում կատարված ողբերգության առթիվ հարուցված քրեական գործով երեք ձերբակալվածներին: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Սյամոզերո հյուրանոց պարկի» տնօրեն Ելենա Ռեշետովային, նրա տեղակալ Վադիմ Վինոգրադովին առաջադրվել է մեղադրանք՝ ՔՕ 238 հոդվածի 3 մասի հատկանիշով (ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին, ինչի հետեւանքով մահացել է երկու ու ավելի անձ): Կարելիաի հանրապետության «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Անատոլի Կովալենկոյին առաջադրվել է մեղադրանք ՔՕ 293 հոդվածի 3 մասով»,- ասել է Մարկինը:

Հունիսի 18-ին 51 մարդուց բաղկացած մի խումբ՝ հիմնականում 12-15 տարեկան երեխաներ, Սյամոզերոյում փոթորկի մեջ է ընկել: Նախնական տեղեկություններով զոհվել է 13 երեխա, մեկ երեխայի դեռ չեն գտել: