Բավ է պառակտվել
07-09-2015 11:53

ՌԴ Քննչական կոմիտեն նոր մեղադրանք է ներկայացրել Լևոն Հայրապետյանին

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը նոր մեղադրանք է ներկայացրել գործարար Լևոն Հայրապետյանին: 
Հայրապետյանը մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մայրիկից 2010 թվականին 700 հազար դոլար հափշտակելու համար։ 
Քննության նոր վարկածի համաձայն՝ այդ գումարներն Իզմեստևան տվել է գործարարին իր որդու ճակատագիրը մեղմելու նպատակով կաշառք տալու համար: Ավելի վաղ գլխավոր դատախազությունը չի հաստատել Հայրապետյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն վերաքննության է ուղարկել: 
Քննչական ծառայության տեղեկություններով՝ 700 հազար դոլարը պետք է ծախսվեր ԶԼՄ-ներում PR-արշավի վրա՝ Իզմեստևի գործով դատական վճռի վրա ազդելու նպատակով: 
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտնել է, որ նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար հափշտակելու համար մեղադրվող ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի վերջ: 
Լևոն Հայրապետյանի դեմ ևս մեկ գործ է հարուցված: Գործարարը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերության վաճառքին ներգրավվածության համար: Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը: