Բավ է պառակտվել
29-12-2015 10:52

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է Նեմցովի սպանության պատվիրատուի անունը

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում գաղտնազերծել է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուի անունը:
Նեմցովի սպանության պատվիրատուն և կազմակերպիչը Ռուսլան Մուխուդինովն է, ով հեռակա կարգով կալանավորվել է։ Ենթադրվում է, որ ազգությամբ չեչեն հատուկջոկատայինը ներկայում գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: 
Բացի այդ, ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր` հետաքննության շրջանակներում, Նեմցովի սպանության գործով մեղադրանք է ներկայացվելու Զաուր Դադաևին, Անզոր ու Շադիդ Գուբաշովներին, Թեմիրլան Էսկերխանովին և Խամզաթ Բախաևին: 
Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել է 2015թ. փետրվարի 28-ին` Կրեմլից ոչ հեռու։