Բավ է պառակտվել
07-02-2015 09:20

ՀՀ Քննչական կոմիտեն չունի Պերմյակովի անմեղսունակ լինելու մասին տվյալներ

Հայաստանի Քննչական կոմիտեն չունի Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսաստանյան զինծառայող Վալերի Պերմյակովի անմեղսունակ լինելու մասին տվյալներ: Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեի մամլո ծառայությունում, Ռուսաստան է ուղարկվել նրա անվամբ բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև ծառայության ընթացքում բժշկական ստուգումների մասին տվյալներ ստանալու հարցում: Տվյալ փաստաթղթերը ստանալուց անմիջապես հետո մեղադրյալը կանցնի դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձագիտությունները: Քննչական մարմինները նաև ստուգում են այլ վարկածներ: Մասնավորապես, ստուգվում է մեղադրյալ Վալերի Պերմյակովի և Ավետիսյանների ընտանիքի անդամների Ռուսաստանում հաստատված ծանոթության մասին վարկածը: Պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի կանայք՝ Հասմիկ և Աիդա Ավետիսյանները, ինչպես նաև Արաքսյա Պողոսյանը 2005 թվականից ի վեր երբևէ չեն դուրս եկել Հայաստանից: Սերյոժա և Արմեն Ավետիսյանները պարբերաբար մեկնել են ՌԴ, մասնավորապես, Մոսկվա, Կրասնոդար, Անապա, Սոչի և Ռոստով: Վարկածի ստուգումը շարունակվում է: Բացի այդ Պերմյակովի հնարավոր երթուղին ստուգելու համար դեռևս 2015 թվականի հունվարի 12-ին կատարվել են միջոցառումներ ծառայողական շների օգնությամբ: Արդյունքները համեմատվում են Պերմյակովի մոտ հայտնաբերված հեռախոսահամարների և հեռախոսակայանների տվյալների հետ Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու նպատակով: Ինչ վերաբերվում էՎալերի Պերմյակովի անմեղսունակության մասին լուրերին, ապա քննչական մարմինները չունեն նման տեղեկություններ: