Բավ է պառակտվել
19-11-2015 11:25

Քննչական կոմիտեն մերժեց Ավետիսյանների սպանության դրդապատճառի հետ կապված միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության դրդապատճառի հետ կապված կարևոր հանգամանքի շուրջ քննություն կատարելու մասին տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը մերժվել է: 
«Մենք, ծանոթանալով գործի նյութերին, համարել էինք, որ քրեական գործում փաստական տվյալ կա առ այն, որ սպանության դրդապատճառը, հնարավոր է, այլ է,քան հաստատված է քրեական գործի նախաքննությամբ: Միջնորդությունը մերժելիս նախաքննական մարմինը նշել է, որ նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տուն մուտք է գործել ավազակային հարձակման նպատակով և ընտանիքի անդամներին ապօրինաբար կյանքից զրկել է ավազակությամբ զուգորդված: Հաշվի առնելով այդ հանգամանքները` նախաքննական մարմինը հարկ է համարել, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից մատնանշված հնարավոր շարժառիթի հետ կապված քննություն կատարելու անհրաժեշտություն չկա»,-հայտնել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը։
 Նա նաև հավել է, որ, նախաքննական մարմնի որոշումը բողոքարկվելու է ՀՀ դատախազությունում, իսկ մերժվելու դեպքում` սպանության դրդապատճառի հանգամանքին պարտադիր անդրադարձ կկատարվի նաև դատաքննության ընթացքում: 
Նոյեմբերի 17-ին լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործով քննիչի կողմից տրված ժամկետը, որի ընթացքում կողմերը պետք է ծանոթանային գործին և անհրաժեշտության դեպքում ներկայացնեին միջնորդություններ: Միջնորդություններ չներկայացնելու պարագայում` քրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվեր գործը վերահսկող դատախազին:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք էր առաջադրվել Վ.Պերմյակովին։ 
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։