Բավ է պառակտվել
11-01-2017 19:52

Փոխմարզպետի որդու սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել


Հայաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանին:
Հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կատարած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև բացատրական աշխատանքների արդյունքում , հունվարի 8-ին քրեական հետախուզության գլխավոր վարչությու է ներկայացել՝ նախօրեին, Նորատուս գյուղի բնակիչ, Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդի Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ քսանութամյա տղամարդը գնդակահարվել էր շաբաթ օրը Գավառ քաղաքում: Հանցագործության վայրում հայտնաբերվել էր <<Մակարով>> ատրճանակի յոթ պարպուճ:
Սպանվածը քրեական աշխարհում հայտնի Ալիկ և Արա Բամդումյանների բարեկամն էր:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք կրելու հոդվածներով: