Բավ է պառակտվել
16-04-2016 12:51

Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակը նետել են մեքենայի միջից

Անհայտ անձը ապրիլի 15-ի երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեւանյան առանձնատան ուղղությամբ նռնակը նետվել է մեքենայի միջից: Այս մասին  հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ երկրորդ նախագահի առանձատան ուղղությամբ նռնակ նետելու մասին ահազանգն ստացվելուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբ, ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քննչական միջոցառումները՝ պարզելու դեպքի հանգամանքները:

Պարզվել է, որ նախնական տվյալներով ապրիլի 15-ին, ժամը 18:25-ի սահմաններում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նետվել է ուսումնական նռնակ՝ բակի գլխավոր մուտքի ուղղությամբ:

Առերևույթ հանցագործություն կատարած անձը գտնվել է ավտոմեքենայի մեջ, այսինքն` հենց մեքենայից միջից է նետել նռնակը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ: Ներկայումս ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ որոնողական ու քննչական գործողություններ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: