Բավ է պառակտվել
13-01-2016 10:23

Մոսկվայի օդանավակայաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Իրավիճակը Մոսկվայի օդանավակայաններում, որտեղ ավիաչվերթների իրականացումն ավելի վաղ դժվարացել էր քամու և ձնաբքի պատճառով, շարունակում է լարված մնալ: Չնայած նրան, որ չեղյալ հայտարարված չվերթների քանակը զգալիորեն նվազել է, հետաձգված թռիչքների թիվը չի նվազում: 
Չեղյալ հայտարարված են մնում տասնյակ չվերթներ: «Դոմոդեդովոյում» մոսկովյան ժամանակով ժամը 0:30-ի դրությամբ երեք չվերթ է հետաձգված եղել և ինը՝ չեղյալ հայտարարված: «Շերեմետևոյում» հետաձգված է 20 չվերթ, 38-ը չեղյալ է հայտարարված: «Վնուկովոյում» հետաձգված է 4 չվերթ, մեկը չեղյալ է հայտարարվել: 
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հունվարի 12-ի երեկոյան չեղյալ է հայտարարել 14 չվերթ՝ կանխատեսվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Մոսկվայում փոթորկի նախազգուշացումը գործում է մինչև հունվարի 13-ի առավոտ։