Բավ է պառակտվել
03-04-2016 11:44

Իրավիճակը մնում է լարված. որևէ խուճապ չկա. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ իրավիճակը մնում է լարված: 
«Թշնամին փորձում է ապակայունացնել իրավիճակը, որոշ հատվածներում ներթափանցել դեպի Արցախի Հանրապետության տարածք, կասեցվում են նրա ագրեսիվ և ահաբեկչական բոլոր փորձերը»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով նաև, որ որևէ խուճապ չկա, մարդիկ տրամադրված են մարտական: 
«Երբ որ գալիս է օրհասական պահը, Արցախը դառնում է յուրահատուկ մի վայր: Այժմ այդպես էլ կա: Շուտով այնպիսի ջախջախիչ պարտություն կկրի ադրբեջանական կողմը, որ երկար կհիշի»,-ասաց Դավիթ Բաբայանը: 
Ինչ վերաբերում է իրադարձության վերաբերյալ միջազգային արձագանքներին, Դավիթ Բաբայանն ասաց, թե սա դեռ սկիզբն է, և ակնհայտ է, որ կոչերը կան ու դրանք ուղղված են երկու կողմերին: 
«Հուսով եմ, որ ոչ հրապարակային ձևով Ադրբեջանին հասկացնում են, որ դա անընդունելի է: Կարծում եմ, որ պետք է նաև հրապարակային, ավելի կոշտ կոչեր հնչեն այդ ահաբեկիչների նկատմամբ»,-ընդգծեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը: 
Հիշեցնենք, որ առաջնային գծի հարավային ուղղությամբ այսօր՝ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: