16-06-2016 09:17

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ԴՇԿ գնդացիրներ և դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊԲ

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաեւ ԴՇԿ տիպի գնդացիրներ եւ դիպուկահար հրացաններ: «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»,-ասված է հաղորդագրության մեջ: