Բավ է պառակտվել
10-06-2016 08:35

ԼՂ շփման գծում պահպանվել է հարաբերական հանգստություն

Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգստություն, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից:
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: