Բավ է պառակտվել
18-12-2015 15:25

Սահմանին լարված իրավիճակ է. ՀՀ ՊՆ

«Այս պահին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը լարված է»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գերատեսչության խոսնակը նաև հերքեց խոսակցություններն այն մասին, թե իրավիճակի անկառավարելի լինելու պատճառով դիրքեր են բարձրացել լրացուցիչ ուժեր. «ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 235 անգամ և հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: Միարժամանակ հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից ընթացքում, ծավալված մերձամարտերի արդյունքում ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.) զոհվել են:

Տաթև Առաքելյան