Բավ է պառակտվել
26-05-2016 09:44

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հատուկենտ կրակոցներ է արձակել Տավուշի ուղղությամբ

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: «ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը եւ վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները»,-ասված է հաղորդագրությունում: