Բավ է պառակտվել
07-02-2015 10:52

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փետրվարի 7-ին՝ 08:30-ի դրությամբ, Հայաստանի բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները ընդհանուր առմամբ անցանելի են: Ինչպես հայտնել են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակի նախարարությունում, Սոտք-Քարվաճառ տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով անցկացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ, դրանց մշակումը աղի և ավազի միջոցով: Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին օգտվել ձմեռային անվադողերից: Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի երթևեկության համար: