Բավ է պառակտվել
03-03-2015 09:22

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ընդհանուր առմամբ կայուն է

Մարտի 3-ին՝ 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի ծառայությունից, հանրապետության ողջ տարածքում հաստատվել է առանց տեղումների եղանակ: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհները մշակվում են աղի և ավազի միջոցով: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են տրանսպորտի երթևեկության համար: