Բավ է պառակտվել
29-01-2015 09:56

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Հունվարի 29-ին՝  առավոտյան 09: 30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի և Մեղրիի շրջաններում ձյուն է տեղում: Ինչպես հաղորդել է տրանսպորտի և կապի նախարարությունը, Վարդենյաց լեռնանցքում  (Մարտունու կողմից) տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Արարատյան դաշտավայրի, Բաղրամյանի, Աշտարակի, Ապարանի, Եղվարդի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Գորիսի ավտոճանապարհները մառախլապատ են: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով տեղի են ունենում աղի և ավազի միջոցով ճանապարհների մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները անցանելի են: