Բավ է պառակտվել
27-01-2015 11:01

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Հունվարի  27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի ճանապարհներին, ինչես նաև Վարդենյաց և Սարավանի ձորերում ձյուն է տեղում: Ինչպես հայտնել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, Կոտայքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստար-Լանջիկ հատվածը մառախլապատ է: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով անցկացվում են ճանապարհները աղի և ավազի միջոցով մաքրման աշխատանքներ:Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները անցանելի են: