Բավ է պառակտվել
19-10-2015 12:25

Սիրիահայերը Ռուսաստանի դեսպանատան մոտ շնորհակալություն հայտնեցին Պուտինին

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց մի քանի տասնյակ սիրիահայեր հոկտեմբերի 18-ին ակցիայի միջոցով իրենց շնորհակալությունը հայտնեցին Ռուսաստանին սիրիական կառավարությանն աջակցելու և ծայրահեղականների դեմ պայքարելու համար: Ակցիայի ընթացքում հնչեցին Ռուսաստանի և Սիրիայի պետական օրհներգերը, սիրիական ժողովրդական երաժշտություն: Մասնակիցները պարզել էին Ռուսաստանի և Սիրիայի դրոշները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի լուսանկարները, պաստառներ՝ «Կեցցե Ռուսաստան-Սիրիա ընկերությունը», «Կեցցե ռուս ազգը», «Շնորհակալություն Ռուսաստան» գրություններով: