Բավ է պառակտվել
11-04-2014 15:14

Սիրիահայ աշակերտներն այցելել են թանգարաններ, թատրոններ և մշակութային այլ հաստատություններ

Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի տարաբնույթ ծրագրերը՝ ուղղված սիրիահայ ընտանիքներն աջակցությանն ու ինտեգրմանը մայրաքաղաքի առօրյային։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ճանաչողական շրջայցեր է կազմակերպում սիրիահայ աշակերտների համար։ Երևանի հիմնական դպրոցներում սովորող շուրջ 500 սիրիահայ աշակերտներ պարբերաբար այցելում են թանգարաններ, թատրոններ, մշակութային այլ հաստատություններ, ինչպես նաև տարբեր դպրոցներ, որտեղ ծանոթանում են հասակակից երևանցիների հետ՝ ընդլայնելով իրենց շրջապատը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Սիրիահայ հազարավոր ընտանիքներ հաստատվել են հայրենիքում, և մեր խնդիրն է, նրանց հյուրընկալելուց բացի, նաև ինտեգրել հասարակությանը։ Այդպիսով, բազմաթիվ են նաև դպրոցահասակներին ուղղված նման նախաձեռնությունները։ Երևանաբնակ սիրիահայ երեխաները, որոնց թվում նաև արաբախոս 7 աշակերտները, տարեսկզբից մասնակցում են կրթամշակութային տարբեր միջոցառումների, ինչպես օրինակ Թումանյանական ամսվան, այս օրերին նաև Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ընդ որում՝ մասնակցում են ոչ միայն որպես ունկնդիրներ, այլ նաև ներգրավվում են ներկայացումներում և այլն: Այդպիսով նաև այս կերպ են նրանք յուրացնում արևելահայ գրականությունը, պատմությունը։ Սիրիահայ աշակերտները մի քանի խմբերով այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի հիմնադրման ու զարգացման պատմությանը։ Նման նախաձեռնություններ Երևանի քաղաքապետարանը ծրագրել է իրականացնել ողջ տարվա ընթացքում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։