18-09-2014 12:28

Սիրիահայերն իրենց իրերն առանց մաքսատուրքի կարող են Հայաստան տեղափոխել

Պետությունը կօգնի սիրիահայերին իրենց անձնական իրերը Հայաստան բերելու հարցում: Դրանց անմաքս ներմուծման ժամկետի երկարացման որոշումն ընդունվել է այսօրվա կառավարության նիստում:
Հայաստան տեղափոխվող հայկական ծագմամբ Սիրիայի քաղաքացիները կարող էին իրենց անձական իրերը սահմանով անցկացնել առանց մաքսատուրքերի՝ 180 օրվա ընթացքում: Հաշվի առնելով, որ Սիրիայից ունեցվածքի փոխադրումը տարածաշրջանում հաղորդակցության խափանումների պատճառով ուղեկցվում է մեծ դժվարություններով ու ժամանակային կորուստներով, անմաքս ներմուծման ժամկետը որոշվել է երկարացնել մինչեւ 2 տարի: Հիշեցնենք, որ կառավարության գնահատմամբ՝ Սիրիայում դեռ 100 հազար հայ է հաշվվում:
Այս միջոցառումը կտարածվի ոչ միայն վերջիններիս, այլ նաեւ իրենց բնակության երկրում արտակարգ իրավիճակի պատճառով հայրենիք վերադարձածների: