Բավ է պառակտվել
04-06-2014 16:18

Հալեպից հայերին հեռացնելու հստակ նպատակ է իրագործվում.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը նշեց, որ հայաշատ Հալեպի համայնքը դատարկվում է, Հալեպից հայերին հեռացնելու հստակ նպատակ է իրագործվում: «Սիրիայի Հալեպ քաղաքում վերջին օրերին իրավիճակն ավելի է լարվել, գրեթե ամեն օր հաղորդվում է հայ զոհի ու վիրավորի մասին: Սայայն, բարեբախտաբար, ազգային փոքրամասնություններից հայերն ամենաքիչ զոհերը տված համայնքն են, մոտ հարյուր հոգի է զոհվել երեք տարվա ընթացքում»,- ասաց նա: Միարժամանակ բանախոս կարծիք հայտնեց, որ եթե պաշտպանություն չունենք, այնտեղ մնալն անիմաստ է: Այնտեղ մնում են զոհվելու համար, այլ բան չկա: Ապաստանների խնդիր կա: Սարգիս Հացպանյանի բնորոշմամաբ՝ հայերը չեզոք դիրք են գրավում, բայց բնիկ ազգ են, դեռ Սիրիայի պետությունը չկար, իրենք այնտեղ էին: «Հայերը վախենում են, ասում են՝ եթե իշխանության հետ լինենք, մյուս կողմը հաղթեց, մեր վերջը կբերեն: Միայն քաղաքացիական պարտքը կատարելով են բավարարվում: Այսինքն, եթե զորակոչային տարիքը եկել է, գնում է ծառայության: Դեռ մի քանի տարի առաջ ես կողմ էի, որ հայերը զինված պաշտպանեն իրենց թաղերը, եկեղեցին, տունը: Սա չեղավ: Եթե հիմա արվի, հստակ Ասադի կողմից պիտի արվի»,- հստակեցրեց Սարգիս Հացպանյանը: