Բավ է պառակտվել
10-02-2015 12:35

Նախկին դեպուտատի որդուն սպանության փորձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդուն՝ Մհեր Պետրոսյանին, սպանության փորձի մեղադրանք է ներկայացվել: Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամլո ծառայությունը, շարունկավում է Հոսեփ Մարգարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի հետաքննությունը: Քննության ընթացքում պարզվել է, որ փետրվարի 6-ին Մ. Պետրոսյանը այցելել է Հ. Մարգարյանի գրասենյակը Պրոշյան 2/1 փողոցում գտնվող հասցեում: Կողմերի միջև վիճաբանություն է ծագել գումարային հարցերի շուրջ: Արդյունքում Պետրոսյանը կրակել է հակառակորդի ուղղությամբ «ИЖ – 71» մակնիշի ատրճանակից: Քննության տվյալներով՝ Պետրոսյանին չի հաջողվել ավարտի հասցնել սկսած գործը իրենից անկախ հանգամանքներով: Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1 մասով (սպանության փորձ), ինչպես նաև 235 հոդվածի 1 մասով (զենքի ապօրինի կրում): Քննիչը Պետրոսյանի կալանավորման մասին խնդրագիր է ներկայացրել: