Բավ է պառակտվել
05-10-2016 10:42

Հայաստանի մարզերից մեկում ջերմաստճանը կբարձրանա մինչև 30 աստիճան

Հայաստանում հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է հայպետհիդրոմետը:

Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է հոկտեմբերի 7-9-ին Հայաստանի Սյունիքի մարզում, որտեղ ջերմաչափի սյունը կհասնի 26-30 աստիճանի: Միեւնույն ժամանակ, Արարատի եւ Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի ստորոտում ակնկալվում է, 27-29 աստիճան Ցելսիուս:

Երևանում հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հոկտեմբերի 25-ի ցերեկը կլինի 25-27, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։

Հանրապետության տարածքում քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: