Բավ է պառակտվել
17-10-2016 09:55

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ

Հոկտեմբերի 17-19-ը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Հանրապետության լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում տեղումները կլինեն ձյան տեսքով:

Հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Միաժամանակ, հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-18-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով:

Հոկտեմբերի 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը սպասվում է թույլ անձրև:

Մասնավորապես, Երևանում հոկտեմբերի 17–ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +15...+17 աստիճանի սահմանում, գիշերը` +4...+6։ Հոկտեմբերի 18–ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կանխատեսվում է +12...+14, գիշերը` +4...+6։