Բավ է պառակտվել
06-05-2015 08:04

Մայիսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: