Բավ է պառակտվել
25-07-2016 11:29

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Մասնավորապես, հուլիսի 25-ին, 28-29-ին շրջանների մեծ մասում, հուլիսի 26-27-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մայրաքաղաք Երևանում հուլիսի 25-29-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-17 մ/վրկ արագությամբ:

Հուլիսի 25 ցերեկային ժամերին կանխատեսվում է +33...+35 աստիճան, երեկոյան` +28...+30։ Հուլիսի 26–ին ցերեկը կրկին սպասվում է +33...+35 աստիճան, գիշերը` +18...+20։