Բավ է պառակտվել
23-09-2016 09:41

Աշունը վերջնականապես հաստատում է իր դիրքերը Հայաստանում

Օդերևութաբանները նախազգուշացնում են օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման մասին կիրակի լույս գիշերն ընդհուպ մինչև սառնամանիքներ Հայաստանի մի շարք մարզերում։

Հայհիդրոմետկենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 25–ի լույս գիշերը Շիրակի և Լոռու մարզերում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 2-4 աստիճան ցուրտ։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում սեպտեմբերի 24–ին կցրտի 9-10 աստիճանով, գիշերը` 5-7 աստիճանով, իսկ սեպտեմբերի 26-27–ին կտաքանա 4-5 աստիճանով։

Երևանում ուրբաթ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան տաքություն, սակայն արդեն շաբաթ առավոտյան սնդիկի սյունը կիջնի մինչև 15-17 աստիճան։ Հաջորդ երեք օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա և սեպտեմբերի 27–ին կկազմի 21-23 աստիճան տաքություն։

Միաժամանակ, կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում սեպտեմբերի 23–ին հյուսիսային շրջաններում, իսկ սեպտեմբերի 24–ին` բոլոր մարզերում և Երևանում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Առանց տեղումների եղանակ կլինի սեպտեմբերի 25-27–ին։

Քամին կլինի հյուսի–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան։