07-10-2016 09:25

Արևառատ եղանակը Հայաստանում դեռ կպահպանվի

Օդերևութաբանները խոստանում են, որ արևառատ և ջերմ եղանակը Հայաստանում կպահպանվի ևս մի քանի օր։

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հոկտեմբերի 7-11–ը Հայաստանի բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավային` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Օդը Երևանում առաջիկա չորս օրերին կտաքանա մինչև 27-29 աստիճան տաքություն, իսկ հոկտեմբերի 11–ին սնդիկի սյունը ցույց կտա 25-27 աստիճան։