Բավ է պառակտվել
01-10-2015 16:46

Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ է արձակվել

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործով հուլիսի 27-ին կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել: ՀՀ դատախազությունից  տեղեկացրին, որ Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող քննիչի միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ, գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է:
Որոշումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: