Բավ է պառակտվել
25-08-2015 09:20

Սուրիկ Խաչատրյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ

Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հացնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Խաչատրյանի փաստաբանների բողոքը, որով վերջիններս պահանջում էին չեղարկել առաջին ատյանի կայացրած որոշումը: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վիճաբանություն՝ դրանից ժամեր առաջ Գորիս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետեւանքով վնասվել էր Մուշեղ Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։ Վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների նկատմամբ, որի հետեւանքով Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս: