Բավ է պառակտվել
26-10-2013 16:08

«Հայկական ժամանակ». Յուրի Վարդանյանի որդին КГБ-ում է

Թմրանյութեր պահելու կասկածանքով ավելի քան մեկ շաբաթ առաջ հայ-իրանական սահմանի մոտ ձերբակալված սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, պահվում է «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ), գրում է «Հայկական Ժամանակ» թերթը և հավելում. «Երեկ, երբ «Հժ» թղթակիցն արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից փորձել է պաշտոնապես ճշտել, թե որտեղ է պահվում նախարարի որդին, հրաժարվել են հարցին պատասխանել, նշելով, թե նշված անձը չի ցանկանում, որպեսզի իր գտնվելու վայրի մասին տեղեկությունը հրատարակվի։ Մեր թղթակցին հայտնի է դարձել նաեւ, որ սպորտի նախարարի որդու շահերը պաշտպանելու է հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը»: