Բավ է պառակտվել
16-04-2014 10:36

Սիմֆերապոլում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են ծրագրված

Սիմֆերոպոլում ծրագրված են մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին հաղորդել է Ղրիմի հայ երիտասարդների կոմիտեն: Կկայանան հիշատակի երեք միջոցառումներ, փոխանցում է Ղրիմի նորությունների ծառայությունը: Ապրիլի 22-ին Սիմֆերոպոլում Այվազովսկի եղբայրների հիշատակին նվիրված հրապարակում կկայանա ՛՛Վառիր հիշատակի մոմ՛՛ ակցիան, ապրիլի 23-ին ժամը 9.00 -13.00 Սիմֆերոպոլում Ղրիմի հայկական համայնքի շենքում տեղի կունենա դոնորական արյան բարեգործական հանձնում: Գումարը կփոխանցվի Սիրիայում տուժած մեր հայրենակիցներին: Ապրիլի 24-ին, ժամը 11.00-ին Սիմֆերոպոլի հայկական եկեղեցում կկայան սգո երթ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին: