Բավ է պառակտվել
20-10-2016 09:54

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Հանրապետության ամբողջ տարածքում հոկտեմբերի 20-ին ժամը 09:30-ի դրությամբ առանց տեղումների եղանակ է, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Ճամբարակ - Բերդ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: