Բավ է պառակտվել
14-12-2015 13:43

Սովորության ուժը. ինչպես հաղթահարել ակլիմատիզացիան

Ակլիմատիզացիան - անխուսափելի կողմնակի ազդեցությունն է ցանկացած ուղևորության ժամանակ լինի դա արշավ դեպի արևադարձային կղզիներ, կամ ուղևորություն դեպի տատիկի գյուղ: Հարմարվելով նոր պայմաններին, մեր մարմինը փոփոխում է ջերմաստիճանը, սրտի աշխատանքը, և նույնիսկ արյան բաղադրությունը: Փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է անել, որ այն արագ և հարմարավետ անցնի: Վիճակագրական տվյալների համաձայն, ճանապարհորդների 80% -ը զգում է ակլիմատիզացիայի ախտանիշները` անքնություն, սարսուռ, գլխացավ, ստամոքսի խանգարում և այլ հատուկ էֆեկտներ:
Զբոսաշրջիկի սինդրոմ
Ակլիմատիզացիան, կամ, ինչպես այն այլ կերպ անվանում են «զբոսաշրջիկի սինդրոմը», որպես կանոն, տևում է մեկ շաբաթից ավելի քիչ և պայմանականորեն բաժանվում է երեք փուլի: Առաջինը տևում է երկուսից երեք օր և կոչվում է ինդիկատիվ. այս ընթացքում օրգանիզմի բոլոր համակարգերը անցում են կատարում դեպի թեթև ռեժիմ, որպեսզի հարմարվելու համար ուժ պահպանեն, և մենք զգում ենք մեզ, հատկապես հոգնած և ճնշված: Երրորդ օրը սկսվում է ռեակտիվ փուլը`մարմինը սկսում է ակտիվորեն հարմարվել նոր պայմաններին, արագացնելով նյութափոխանակությունը: Մարդը հանկարծ անբնական եռանդ է զգում և ուժերի ավելացում: Եվս մի քանի օրից մարմինը սկսում վերակառուցվել: Դա տևում է երեք - չորս օր: Որոշ ճանապարհորդների մոտ ակլիմատիզացիայի գործընթացը նվազում է մինչև 48-72 ժամ` որքան ավելի երիտասարդ և առողջ է մարմինը, այնքան արագ է հարմարվում: Իսկ այ խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, հատկապես թոքերի և սրտանոթային համակարգի` կարող են տանջվել երկու շաբաթ կամ ավելի երկար:
Ժամանակի փոփոխություն
Ակլիմատիզացիայի ժամանակ առաջինը շարքից դուրս է գալիս մարդու ներքին ժամացույցը, և դա ամենևին փոխաբերություն չէ: Խոսքը կոնկրետ օրգանի մասին է, որը գտնվում է հիպոթալամուսում: Այն տեսողական ռեցեպտորից ստանում է տեղեկություն օրվա ցերեկ կամ գիշեր լինելու մասին և հրամաններ է արձակում մյուս օրգաններին: Օրգանիզմի գրեթե բոլոր գործընթացները`մարմնի ջերմաստիճանից մինչև տրամադրությունը կախված է օրվա ժամից և ներքին ժամանակացույցի նույնիսկ մի փոքր տեղաշարժը մեզ անհանգստություն է պատճառում: