Բավ է պառակտվել
19-03-2015 14:10

ԵՊՀ-ում ռումբ չի հայտնաբերվել

Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում, որտեղ այսօր` մարտի 19-ին, ժամը 13:00-ին ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգ էր ստացվել, որոնողական աշխատանքներն ավարտվել են, ռումբ չի հայտնաբերվել: «Տանիքից մինչեւ նկուղ ամեն ինչ ստուգվել է, ոչինչի չի հայտնաբերվել, մնացածը ոստիկանության եւ ազգային անվտանգության գործն է»,- լրագրողներին ասաց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւան քաղաքի փրկարարակն վարչության պետ Մուշեղ Ղազարյանը: Ուսանողներին եւ դասախոսներին արդեն թույլ են տալիս մտնել մասնաշենք, որը մինչեւ այդ առանձնացված էր ժապավեններով: Ֆակուլտետում վերսկսվել է դասապրոցեսը: