Բավ է պառակտվել
20-05-2014 15:48

Մինչև ե՞րբ է Շուշան Պետրոսյանը անպատիժ վիրավորելու լրագրողներին

«Դուք բոլորդ անբարոյականներ եք»,- Վերնիսաժի դեպքերի մասին «Ազատություն» ՌԿ լրագրող Ռուզաննա Ստեփանյանի հարցը լսելուց հետո ասել է ԱԺ հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Այս լուրն արդեն մի քանի օր է մտածելու, վերլուծելու և խորհելու առիթ է տալսիս: Հարց է առաջանում, եթե օրեսդիր մարմնում օրենքներ է մշակում ու առաջարկում նման «օրինապաշտ» պատգամավորն, այդ դեպքում էլ ի՞նչ էթիկայի, մարդու իրավունքների պաշտպանության մասին ենք բարձրաձայնում: Այստեղ են ասում յուրքանչյուրն իր տեղում պիտի լինի, քաղքականություն նոր ծիկրակած «գործիչը» դառնում է ՀՀ ԱԺ պատգամավոր, առանց իրեն ու իր պահվածքը քննարկելու, ուրիշներին և գուցե իրենից շատ ավելի բարոյական մարդուն «անբարոյական» է անվանում: Եթե իրավացի լինենք, ապա նման քաղաքական գործչին, նույն ինքը ՀՀԿՆ-ն, ոչ միյան պետք է ստիպի հրապարակայնորեն ներեղություն խնդրել, լրագրողից, այլ նաև պետք է թույլ չտա մնալ իր շարքերում, գոնե ԱԺ մակարդակով:
Որպես լրագրող մտահոգված եմ, արդյո՞ք սա չի դառնա Շուշան Պետրոսյանի այցեքարտն ու արդյո՞ք ԱԺ մնացած պատգամավորն էլ անպատաժելության մթնոլորտում օրնակ չեն վերցնի նրանից: Եթե սա մեկ այլ քաղաքակիրթ ու զարգացած երկրում լիներ արդեն կարծում եմ պատկերացնում եք թե որքան փոխահատուցում կպահանջեր վիրավորված լրագորղը, որպես թարմ օրինակ վերհիշենք Ժիրինովսկու վերջին «հերոսությունն» ու դրա հետրևանքները: Սրան հակառակ մեզ մոտ պետք է բավարավել, որ գործատուն Շուշան Պոտրոսյանի կամ նրա «լավ» ընկերների թեթև ձեռքով չի զրկի աշխատանքից իր թղթակցին. ԱԺ պատգամավորի «բարի և անբասիր» անունը սևացնելու համար: Արդյո՞ք այսքանից հետո իրեն հարգող լրագրողը կխնդրի Շուշան Պետրոսյանին հարցազրույցի մասին կամ կհրավիրի՞ նրան իր հաղորդումներին մասնակցելու՝ գոնե լրագրողական էթիկայից ելնելով:
Այսքանից հետո պետք է հիշել, որ սա «հարգարժան» պատգամավորի ոչ առաջին, և ոչ էլ վերջին «հաճոյախոսությունը» չէ մեզ՝ լարագրողներիս: Դիմելով տեղական և միջազգային շահագրգիռ կողմերին խնդրում եմ ուշադրություն դարձնել թե որքան ոտնահարված են լրագրողներիս իրավունքները:

Տաթև Առաքելյան