Բավ է պառակտվել
24-12-2013 09:44

Վթարի է ենթարկվել Շուշան Պետրոսյանը


Shamshyan.com փոխանցմամբ, այսօր, Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուարդ Տոնոյանի վարած Toyota Արամ Հովհանեսյանի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները և Renault-ի ուղևորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Նաիրի, մի մասը` Էրեբունի բժշկական կենտրոններ: Renault մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը: