24-12-2013 13:17

Շուշան Պետրոսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Արդեն տեղեկացրել էինք, որ երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն, այսօր գիշերն ավտովթարի էր ենթարկվել, այժմ նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները, երգչուհու վիճակը գանհատում են կայուն. նա գանգուղեղային վնասվացք և ուղեղի ցնցում է ստացել.
«Ծանր չի, ուղղակի անվտանգության նկատառումներից ելնելով ՝վերահսկողության տակ է առնվել»,-հայտնում են ԱՆ-ից:
«Նաիրի» բժշկական կենտրոն են տարվել նաև վթարի ենթարկված մեքենաների ուղևորներից երկուսը, որոնք հետազոտվելուց հետո դուրս են գրվել: