Բավ է պառակտվել
01-04-2015 11:00

ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը միաձայն քվեարկել է հայ ժողովրդի նկատմամբ 1915 թվականին տեի ունեցած իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու օգտին: Մարտի 31-ին ընդունված բանաձևի նախաձեռնողներն են Burlington Free Press-ի վերլուծաբան Քրիս Բոժալիանը և հայամետ քաղաքական գործիչ Ջեսիկա Օսքը, ովքեր Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի սերունդներ են: Բանաձևում նշված է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է 1, 5 մլն. հայ, սակայն Թուրքիան առ այսօր շարունակում է ժխտել այդ փաստը: Նշենք, որ Վերմոնտը դարձավ Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 50 նահանգներից 44-րդը: